Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՕՊ համակարգի ստեղծման նոր փաստաթուղթը անվտանգության հավելյալ երաշխիք կտա

ՀՕՊ համակարգի ստեղծման նոր փաստաթուղթը անվտանգության հավելյալ երաշխիք կտա
12.11.2015 | 20:27

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծել Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում: Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ:
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը:
Համաձայնագրի նախագիծը պատրաստ է, և կողմերը պետք է ընտրեն ստորագրման վայրը և ամսաթիվը: Դավիթ Տոնոյանը ասել է, որ համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաև ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակում: Փաստաթուղթը ստեղծում է իրավական հիմքեր Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը: Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի:
«Մեդիամաքսի» հարցին՝ կկիրառվի՞ նոր համաձայնագիրը, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր կասկածի տակ առնելու ԼՂՀ պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ